Արտաքին 8 ամիս առաջ - 22:20 14-11-2025

SOCAR-ը Թուրքիայում 6 մլրդ դոլարի ներդրում է արել

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում Ադրբեջանի առևտրի ներկայացուցչության գրասենյակը թուրք և ադրբեջանից գործարարների միջև հանդիպում է կազմակերպել: Ինչպես հայտնում է թուրքական աղբյուրը՝ քննարկմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա տնտեսական կապերն ամրապնդելուն միտված քայլերին:

Ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչ Թամերլան Թագհիևը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի հետ առկա «եղբայրական» կապերն օր օրի ամրապնդվում են: Բացի այդ ասել է, թե Ադրբեջանը լրացուցիչ արտոնություններ է տալիս և խթանում Լեռնային Ղարաբաղում ներդրումներ կատարելու համար:

Թագհիևից բացի հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայում ամենամեծ արտաքին ներդրող ադրբեջանական «SOCAR» ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար (CEO) Էլչին Իբադովը, ում տեղեկացմամբ՝ միայն Թուրքիայում իրենց և իրենց գործընկերների կողմից 6 մլրդ դոլարի ներդրում է արվել:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը