Ներքին 11 ամիս առաջ - 11:45 14-11-2025

BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից, սակայն հրաժարվել է փոխհատուցում վճարել

BBC-ն ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ նրա ելույթն աղավաղելու համար, սակայն մերժել է ԱՄՆ առաջնորդի իրավաբանների փոխհատուցման պահանջը: «Թեև BBC-ն անկեղծորեն ցավում է տեսահոլովակի խմբագրման համար, սակայն մենք վճռականորեն համաձայն չենք, որ գոյություն ունեն զրպարտության հայցի հիմքեր»,- նշել են BBC-ից։

Հիշեցնենք՝ իրավաբանները BBC-ից պահանջել էին մինչև նոյեմբերի 14-ը հեռացնել հաղորդումը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել՝ սպառնալով 1 մլրդ դոլարի հայցով:

Ամենից շատ դիտված