Ավելին 8 ամիս առաջ - 23:56 13-11-2025

Ուկրաինայում 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ուկրաինայի հայերի միությունից, Յազլովեց գյուղում հետազոտողները պատահաբար գտել են 1611 թվականին կառուցված հայկական ջրհոր։ Կառույցի մեծ մասը գտնվում է գետնի տակ:

Արտաքինից սովորական քարե շարվածքով աղբյուրի տակ հայ արհեստավորների կողմից 17-րդ դարում ստեղծված բարդ հիդրավլիկ կառուցվածք է։ Հզոր աղբյուրից ջուրը նախ հոսում է ստորգետնյա ջրամբար, ապա նոր միայն դուրս է գալիս:

Աղբյուրի պատի վրա մնացել է փորագրված քարե սալ՝ լատիներեն և հայերեն արձանագրություններով, որտեղ ասվում է. «Հայ Հակոբը սա կառուցել է 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչն ու կառուցված աղբյուրը Հակոբբի և նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Աբրահամը՝ քարագործ վարպետը, կատարեց իր գործը նվիրվածությամբ»։

Սալի վերին մասում պատկերված է թևերը տարածած արծիվ, որի տակ խաչ է՝ բարդ ծաղկային նախշերով։

Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ արհեստավորները փորագրված զարդանախշեր են ստեղծել նաև տեղի եկեղեցու և հին ամրոցի դարպասների համար։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
18:47 Լույս աշխարհ է եկել Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը. Լուսին Ալեքսանյանը որդի է ունեցել
19:37 Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»
18:53 «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ