Քիչ առաջ Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով հերթական դատական նիստում դատարնը որոշեց տնային կալանքի ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո, մեղադրյալ Տիգրան Գալստյանի նկատմամբ համակցված կիրառել խափանման միջոցներ բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։
Հիշեցնենք, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով․ կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ գործարար Տիգրան Գալստյանը։