Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:38 12-11-2025

4․5-էջանոց դիմում եմ գրել, բայց պատասխանում են ընդամենը՝ «օրենքի շրջանակներում է տրվել». Միկոյան 64/5 հասցեի բնակիչ

Անաստաս Միկոյան 64/5 հասցեի բնակիչներից Հայկը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ պետական մարմինների անգործությանը և քաղաքացիների դիմումների նկատմամբ անփութ վերաբերմունքին։

Նրա խոսքով՝ ամենահրատապ հարցերից մեկն այն է, թե ինչպես է տվյալ շինարարական նախագիծը ստացել համալիր պետական փորձաքննության դրական եզրակացություն, երբ փաստացի առկա են բազմաթիվ իրավական ու տեխնիկական խախտումներ։

«Ես փաստաթղթերով կարող եմ ցույց տալ և՛ մեր ներկայացրած դիմումները, և՛ իրենց անբովանդակ պատասխանները։ Մեր երկրում հիմա ձևավորվել է մի սովորույթ․ քաղաքացին դիմում է պատկան մարմիններին՝ իր խախտված իրավունքները վերականգնելու համար, բայց ոչ մի պատշաճ արձագանք չի ստանում։ Կառավարությունն ու երկրի ղեկավարությունը պետք է պարտադրեն, որ նման դեպքերում պատշաճ պատասխաններ տրվեն և օրենքով սահմանված ժամկետները պահպանվեն», – ասաց նա։

Հայկը նշեց, որ իր դիմումում մանրամասն մատնանշել է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի և քաղաքաշինության նորմատիվ փաստաթղթերի խախտումները, սակայն Քաղաքաշինության կոմիտեն արձագանքել է ընդամենը երկու նախադասությամբ՝ չանդրադառնալով բովանդակային հարցերին։

«Ես 4,5 էջանոց դիմում եմ ներկայացրել՝ հստակ հիմնավորումներով, բայց պատասխանում են ընդամենը՝ «օրենքի շրջանակներում է տրվել»։ Սա պետության թույլ վերահսկողության և ոչ պատշաճ արձագանքի վկայությունն է։ Մենք այս երկրի քաղաքացիներն ենք և մեր իրավունքները պետք է պաշտպանվեն», – ընդգծեց նա։

Բնակիչը նաև նկատեց, որ վարչական դատարանի որոշման հիման վրա Կադաստրը կասեցրել է սեփականության իրավունքի փոխանցումները, մինչդեռ նույն հողամասի վրա շինարարական աշխատանքները շարունակվում են՝ «կեղծ նախագծով և անօրինական ձևով»․

«Եթե վարչական ակտը դեռ վերջնական չէ, ինչպե՞ս է հնարավոր, որ շինարարությունն այդ հողամասում շարունակվում է։ Սա էլ է հարցերի հարցը։ Ոչ մի պատկան մարմին չի կասեցրել այդ աշխատանքները», – հավելեց Հայկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում