Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:41 11-11-2025

Արշակունյաց 2-ում քաղաքացիներն աղբը կյանքի գնով են թափում

Oragir.News-ին ահազանգել են Արշակունյաց 2 հասցեի բնակիչները՝ նշելով, որ շենքին հարակից հանրային աղբամանները ոչ միայն գտնվում են ոչ ճիշտ վայրում, այլև այնպես են տեղադրված, որ քաղաքացիները չեն կարողանում դրանցից օգտվել առանց ռիսկի։

Աղբամանները տեղադրված են ճանապարհի այն հատվածում, որտեղից անընդհատ մեքենաներ են անցնում։ Այդ պատճառով բնակիչները, փորձելով մոտենալ աղբամանին, ստիպված են դուրս գալ փողոց՝ ռիսկի ենթարկելով իրենց անվտանգությունը։

Ահազանգող քաղաքացիները նշեցին, որ խնդիրը երկար ժամանակ է շարունակվում, սակայն որևէ պատասխանատու մարմին մինչ այժմ չի այցելել տարածք, չեն փոխել աղբամանների տեղադրությունը։

Բնակիչների խոսքով՝ այս իրավիճակը ոչ միայն անհարմարություն է ստեղծում, այլև հակահիգիենիկ հետևանքներ ունի։ Մարդիկ վախենում են վրաերթի ենթարկվելուց և աղբը թողնում են փողոցի եզրին, ոչ թե գցում աղբամանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում