Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 11-11-2025

Ես Նիկոլին վարչապետ չեմ համարում․ իհարկե կաթողիկոսին կաջակցեմ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավի ընացքում մի քանի անգամ գրառում է կատարել՝ կրկնելով «Վեհարանն ազատելու վերաբերյալ» իր միտքը․ «Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրել էր նա։

Նշենք, որ ավելի վաղ, գրեթե նույն կոչով Փաշինյանը դիմել է իր կողմնակիցներին՝ նշելով, թե «պատրաստ լինեն Վեհարանն ազատելուն»։

Oragir.News-ը եղել է Էջմիածնում, շրջել փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե Նիկոլ Փաշինյանը գրոհի Մայր Աթոռը, ո՞ւմ կաջակցեք Դուք՝ վարչապետի՞ն, թե՞ կաթողիկոսին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ կաջակցի եկեղեցուն ու կաթողիկոսին, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից են։

«Ծիծաղելի հարց եք տալիս ես իրեն վարչապետ չեմ համարում, կաջակցեմ կաթողիկոսին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կաջակցի կաթողիկոսին։ «Կաթողիկոսին, խոսքեր չեմ գտնում, ավելի լավ ա կաթողիկոսին, քան վարչապետին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եկեղեցին ժողովրդի ինքության հարցում մեծ դեր ունի։ «Հայ Առաքելական եկեղեցուն, որովհետև ՀԱԵ-ն մեծ դեր ունի հայ ժողովրդի ինքնության, կայացման և դարավոր պատմության մեջ»,- ասաց նա։

«Իհարկե կաթողիկոսին։ Փաշինյանը ազգը ծախող մարդ ա, մնացել էր եկեղեցին, դրան էլ կպավ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով

Ձեզ գուցե հետաքրքրի