Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:12 11-11-2025

Մինչ օրս համապետական հիշատակի օր ընդունված չէ. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ-ն քննարկում է Ռուբեն Ռուբինյանի ու Գեղամ Նազարյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել «Հիշատակի և խոնարհումի օր»։ Այն լինելու է ոչ աշխատանքային օր:

«Մինչ օրս համապետական հիշատակի օր ընդունված չէ, և մենք կարծում ենք, որ նաև հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, ՀՀ դեմ հարձակումների օրերին, 2023թ. սեպտեմբերյան օրերին մեր տված զոհերի փաստը, կարևոր են դարձնում մեկ օրվա սահմանումը»,- ասել է նա։

Իսկ թե ինչու հենց հունվարի 27-ն են առաջարկում, Ռուբինյանը մանրամասնել է. «Չենք կարող առաջարկել օր, որը ինչ-որ ռազմական իրադարձության օր է, այդ դեպքում անխուսափելի հարց կառաջանար՝ ինչու այս օրը, այլ ոչ թե մեկ այլ։ Հետևաբար, կարևոր էր ընտրել օր, որը ռազմական իրադարձության օր չէ, բայց նաև պետք էր ընտրել օր, որը որոշակի տրամաբանություն ու սիմվոլիզմ ունի։ Եւ մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, երբ առաջին օրը հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ արդեն հաջորդ օրը որպես շարունակվող կյանքի, անկոտրում կամքի խորհրդանիշ, կտոնենք բանակի օրը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ