Ներքին 11 ամիս առաջ - 10:54 11-11-2025

Ժամանակն է հրաժարվել կախվածությունից․ Հայաստանը պետք է դառնա ուժ, ոչ թե օղակ ուրիշների շղթայում․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․

«Իմ սկզբունքը պարզ է․

Վերցնել այն, ինչ իրականում ծառայում է մեր պետության ու ժողովրդի շահերին։ Ոչ թե փնտրել հովանավորներ, այլ շարժվել մեր սեփական ուժով։

Նայե՛ք փաստերին։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծել է աշխարհի ամենաարդյունավետ դատական համակարգը․ մենք կարող ենք նրանից սովորել, թե ինչպես կառուցել անկախ դատարաններ։

ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր համալսարանները. այս հարցում համոզվել եմ ԱՄՆ համալսարանում սովորելու ու աշխատանքի իմ սեփական փորձով: Եկե՛ք կիրառենք նրանց կրթական մեթոդները։

ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունները փոխում են աշխարհը․ ինչո՞ւ ԱՄՆ փորձի հիման վրա չստեղծել նման ստարտափների զարգացման միջավայր այստեղ՝ Հայաստանում։

Կիբերանվտանգության և ռազմական ինովացիոն տեխնոլոգիաները, որոնք ԱՄՆ է ստեղծել, աշխարհում ապահովում են իրական արդյունքներ:

Խոսքը ոչ թե այն մասին է, որ փոքր երկիրը դառնա կրտսեր գործընկեր, այլ այն մասին, որ մենք կատարենք խելացի ընտրություն:

Հայերը միշտ կարողացել են գոյատևել այնտեղ, որտեղ ուրիշները ապավինել են ուժին։ Մենք առևտուր ենք արել կայսրությունների միջև,

ստեղծել ենք բանկեր ու ընկերություններ օտար մայրաքաղաքներում, ուսանել ու դասավանդել ենք աշխարհի լավագույն համալսարաններում,

բայց միշտ մտածել ենք մեր տան մասին, անգամ եթե չենք կարողացել վերադառնալ, միշտ օգնել ենք Մայր հայրենիքին։

Մեր ԴՆԹ-ի էությունն է՝ ոչ թե խնդրել կամ առավել ևս աղերսել պաշտպանություն, այլ սեփական հնարավորություններով գտնել լուծումներ։

Այսօր մեր խնդիրը պետք է լինի ոչ թե գոյատևելը, այլ զարգանալը։

Չլինել որևէ մեկի արբանյակը։ Կախված չլինել մեկ շուկայից, անվտանգության մեկ աղբյուրից, ինչպես տարիներ շարունակ։

Համագործակցել բոլորի հետ։ Կախված չլինել որևէ մեկից։ Սովորել լավագույններից։

Կառուցել մեր ինքնուրույնը։

Սա է միակ իրատեսական ռազմավարությունը մեր ազգային շահերի և մեր տարածաշրջանի կայունության համար»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները