Մամուլ 11 ամիս առաջ - 08:22 11-11-2025

Բյուջեի հաշվին ՔՊ-ականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ալեն Սիմոնյանն իրեն եւ իր աշխատակազմից 6 հոգու նոյեմբերի 7-8-ը գործուղել էր Սյունիքի մարզ։

Պաշտոնական կարգադրությունում ասվում է, որ Հայաստանի հարավ են գործուղվել աշխատանքային այցով, իհարկե, այցից հետո հաշվետվություն չի ներկայացրել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հանդիպումներ է ունեցել, սակայն Սիմոնյանը, կարելի է ասել, գրեթե օնլայն լուսաբանում էր իր ողջ այցը, եւ պարզ դարձավ, որ եղել է Կապան, Գորիս, Քաջարան համայնքներում:

Ի դեպ, Գորիսի եւ Քաջարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերն են դիմավորել նրան, շրջել է փողոցներում, անգամ տաքսի է վարել, հանդիպել է տեղի կուսակցականների հետ։ Նրանից առաջ էլ բյուջեի հաշվին մի խումբ պատգամավորներ էին մեկնել Տավուշի, Արարատի մարզեր:
Ակնհայտ է, որ բյուջեի հաշվին ՔՊ-ականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում, քանի որ առաջիկայում ՔՊ նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ եւս ընտրիչները պետք է որոշեն ցուցակի կազմը` առաջադրված ՔՊ-ականներից։

Այդուհանդերձ, ՔՊ-ում ասում են, որ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, հետեւություններ է արել ՔՊ վարչության ընտրություններից եւ բյուջեից վճարվող գործուղման է մեկնել, որ աշխատանքային այցի անվան տակ քարոզարշավ իրականացնի ՔՊ-ականների շրջանում, որ նախընտրական ցուցակը ձեւավորելու քվեարկության ժամանակ կրկին չհայտնվի հետին հորիզոնականներում: Վարչության ընտրությունների ժամանակ նա 11-րդն էր եւ դա բացատրում էր նրանով, որ քարոզարշավ չի արել։ Ցուցակի տեղերով է որոշվելու նաեւ ապագա իշխանությունում պաշտոնների հարցը, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի։

Ի դեպ, վերջին օրերին ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվողների կտրուկ աճ է գրանցվել։ Ասացին, որ երեկվա դրությամբ մոտ 100 առաջադրում է եղել»։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում