Ուղիղ եթեր
Ավելին 6 ամիս առաջ - 15:57 09-11-2025

Ճապոնիայում 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները 6,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ճապոնիայի հյուսիս-արևելքում:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ազգային օդերևութաբանական վարչությունը, գրում է, որ օջախը գտնվել է Իվատե պրեֆեկտուրայից արևելք՝ 10 կմ խորության վրա:

Նշվում է, որ Ճապոնիայի ափերի համար ցունամիի սպառնալիք էր հայտարարվել, սակայն այն արագ չեղարկվել է:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ամենից շատ դիտված