Ներքին Միտք 11 ամիս առաջ - 11:16 09-11-2025

Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չպահվեցին, որովհետև թշնամին գիտեր՝ իր դիմաց կանգնած չէ հայրենասեր ղեկավար. Նաիրի Սարգսյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը, որը տեղի ունեցավ 5000 անմեղ զոհերի, 11.000 վիրավորների և Արցախի մի մասի հանձնման պայմաններում, հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերից մեկն է։ Հայաստանի ղեկավարությունը, որը հետագայում առանց վարանելու և առանց քննարկումների Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, 2020 թվականին ուներ այլ մարտավարություն՝ հստակ որոշում և պայմանավորվածություն, թե վերջում ինչ արդյունք ենք ունենալու։ Սակայն այդ ամենը տեղի ունեցավ հազարավոր զոհերի և 44-օրյա դաժան պատերազմի գնով՝ սեփական անունը փրկելու և իշխանությունը պահպանելու նպատակով։

Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չպահվեցին, որովհետև թշնամին գիտեր, որ իր դիմաց կանգնած չէ հայրենասեր, հայրենանվեր ղեկավար, այլ թույլ ու սեփական ժողովրդին խաբող մեկը, որից կարելի է միշտ պահանջել և ստանալ։ Այդպես ստացվեց, որ փաստաթղթից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք և մինչ օրս շարունակում է մնալ այնտեղ։ Այդպես եղավ նաև, որ Արցախը հայաթափվեց ու հանձնվեց։

Հայ ժողովուրդը իր դարավոր պատմության ընթացքում շատ է տեսել դավաճանություններ, պարտություններ և կորուստներ, բայց դրանք երբեք մեզ չեն կոտրել, չեն փոխել մեր պայքարող ու չհանձնվող տեսակը՝ չեն փոխի նաև հիմա։

Խոնարհվում եմ մեր բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց, ովքեր ամեն օր ապրում են անփոխարինելի կորստի ցավով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով