Ներքին 8 ամիս առաջ - 15:30 08-11-2025

Խորվաթիայի պատվիրակության հետ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու վիզաների ազատականացումը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Տաթևիկ Գասպարյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Խորվաթիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի գլխավորած պատվիրակության հետ:

Արման Եղոյանը կարեւորել է Հայաստան-Խորվաթիա միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ մի շարք ոլորտներում առկա է գործակցության զարգացման մեծ ներուժ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններին, ինչպես նաև մուտքի վիզաների ազատականացման գործընթացին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյա Մետելկո-Զգոմբիչը նշել է, որ իրենց այցի նպատակն է զարգացնել եվրոպական ձգտումներ ունեցող Հայաստանի հետ գործակցությունը: Դիվանագետը բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում մեր երկրի ձեռքբերումները՝ հատկապես հարեւանների հետ հարաբերություների կարգավորման առումով:
Հյուրերը ներկայացրել են Եվրոպական միությանն անդամակցության ընթացքում եւ դրանից հետո Խորվաթիայի կառավարության և այլ ինստիտուտների կառուցվածքի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել այլ ձեւաչափերով եւս իրականացնել փորձի փոխանակում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից