Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 10:00 08-11-2025

Ի՞նչ կաներ Սերժ Սարգսյանը, եթե պահպանողական լիներ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» նոյեմբերի 7-ի 6 ժամանոց փոթքաստում անցյալի մասին պատմություններն ուսանելի էին քաղաքականությամբ զբաղվողի համար։ Այն, ըստ էության՝ խոստովանություն էր։

Ենթադրելի է, որ քաղաքական դաշտի մյուս հավակնորդները ևս այսօրինակ երկարատև խոստովանություններով հանդես կգան առաջիկայում։ Ու հնարավոր է՝ ավանդույթ կարմատավորվի։ Եվ քաղաքական բարձր պաշտոնի հավակնողները կարող են ժամերով պատմել իրենց մասին, ստեղծել գեշտալտ պատկեր, ամբողջական նկարագիր։ Այսպիսով՝ քաղաքացիները ոչ միայն լիարժեք ու համակողմանի կճանաչեն գլխավոր հավակնորդներին, այլև կսիրեն։ Ու ընտրությունների ժամանակ նրանք կկարողանան հուզական բնությամբ ընտրություն կատարել։

Իսկ ի՞նչ նոր գաղափարներով կարող է հանդես գալ Սերժ Սարգսանը։

Այս հարցը, կարծես, այնքան էլ պարզ չէր, չհաշված մի քանի ակնարկները։ Քանի որ նա Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մասին խոստովանության դրվագում հիշատակեց, որ պահպանողական է, ապա փորձենք ենթադրել, թե ինչ կարող է անել պահպանողական քաղաքական դիրքորոշում ունեցող առաջնորդն առաջիկայում։

Պահպանողականի համար բարձրագույն արժեքներից առաջինը պետությունն է։ Սա հիմք է ենթադրելու, որ նա իշխանություն ունենալու պարագայում անկախությունն ամրացնելուն ուղղված քայլեր կանի՝ Հայաստանն ազատելով ռուսական իներցիոն ազդեցությունից։

Այսպիսի դիրքրորոշումը նաև տրամաբանորեն կապվում է խոստովանության այն հատվածի հետ, որտեղ խոսվում է 2018-ի իշխանափոխության շահառուների մասին։ Պոդքասթում մեկ անգամ ևս ուղիղ նշվեց, որ 2018-ի իշխանափոխության նախաձեռնողն ու վարողը ռուսներն են եղել։ Ռուսների ներգրավվածությունը Թավշյա հեղափոխությանը նաև անձնական մոտիվ է հաղորդում, որ պահպանողական Սերժ Սարգսյանը անկախական դիրքերում կանգնի և ՀՀ-ն ռուսական ազդեցությունից ազատելու խնդիրը բերի առաջին պլան։

Ցավոք՝ տրամաբանական այս ենթադրություններին հակառակ ակնարկներ հնչեցին նոյեմբերի 7-ի պոդքասթում։ Եվ սա հիասթափության հիմք է, որ ՀՀ երրորդ նախագահը պահպանողական դիրքերից հանդես չի գա, այլ կշարունակի առերևույթ ռուսամետ կուրսը, որով անուղղակի կնպաստի, որ ռուսամետ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Այնպես որ՝ ճիշտ կլինի, եթե նա պահպանողական չներկայանա, այլ ասի, որ ռուսամետ գործիչ է եղել ու շարունակում է մնալ, ինչը պահպանողականության հետ կապ չունի։

Ուշագրավ է նաև Երրորդ նախագահի վերջին խորհուրդը չհուսահատվելու մասին; Նկատենք, որ նա այսօր կորցրել է իր համար շատ թանկ բաներ։ Արցախը զավթված է, արցախցիները բռնի տեղահանված են։ Այսինքն՝ գիտակցական կյանքում նրա քաղաքական ձեռքբերումների մի մասն այսօր փաստացի չկա։ Օրինակ՝ Աստվածաշնչում Հոբը թանկ բաները, թանկ մարդկանց կորցնելուց, հիվանդանալուց հետո հուսահատվեց։ Այս համեմատությամբ՝ նորմալ կլիներ, եթե շատ թանկ ու կարևոր բաներ կորցրած Սերժ Սարգսյանը ևս հուսահատվեր։ Գուցե դրանից հետո Լույսը կբացվեր, ու կվերականգնվեին կորուստները։

Կարճ ասած՝ ցավալի է, որ Երրորդ նախագահը Արցախը թուրք-ադրբեջանցիներին ծախած, ՀՀ-ում իշխանությունը Սերժ Սարգսյանից խլած ու Նիկոլ Փաշինյանին նվիրած ռուսներից երես թեքելու և անկախության դիրքերում կանգնելու ակնարկ չարեց։ Սա իրապես հուսահատության հիմք է, քանի որ այսօր արդեն բոլորն են հասկանում, որ Արցախը հնարավոր է ազատագրել ՀՀ անկախությունն ամրացնելուց, ռուսներին ՀՀ-ից դուրս հրավիրելուց հետո։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան