Ներքին 11 ամիս առաջ - 12:22 07-11-2025

Ֆասթ Բանկը Սյունիքում ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր ձեռնարկատերերի համար

Ֆասթ Բանկն օրերս ներկայացել է Կապանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին։

Համաժողովին կից ընթացել է «Բանկերը մեկ տեղում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ Ֆասթ Բանկի պատվիրակները մարզի գործարարներին և քաղաքացիներին ներկայացրել են Բանկի կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրերը՝ նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար։

Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացել են «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրին, որի միջոցով միկրո, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ Բանկ՝ մինչև 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով՝ հնարավորություն ունենալով ձեռք բերել հավելյալ միջոցներ վարկի գումարի մինչև 40%-ի չափով։

Ֆասթ Բանկը ներկայացրել է նաև KfW բանկի կողմից ֆինանսավորվող միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար նախատեսված վարկը, որի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 11.9% (փաստացի տոկոսադրույք՝ 12․56-15․91%):

Ներկաների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Տեմպ բիզնես վարկը, որն իր ոչ ավանդական կոնցեպտով միակն է Հայաստանում։ Այն իրականացնում է հաճախորդի վարկունակության գնահատում ոչ ֆինանսական ցուցանիշների միջոցով՝ ՓՄՁ հաճախորդն ուղղակի լրացնում է բիզնեսին համապատասխան հարցաթերթիկ և ստանում անգրավ բիզնես վարկ։ Ի դեպ, վարկային ծրագրերի խորհրդատվությունը հնարավոր է ամրագրել նաև առցանց տարբերակով։

Ֆասթ Բանկի ՓՄՁ պրոդուկտների ծառայության ղեկավար Կարինե Սահակյանը նշել է․ «Ֆասթ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ կարևորում ենք տարածաշրջանների համաչափ տնտեսական զարգացումը։ Այս համաժողովը նաև լավ հնարավորություն էր մեզ համար տեղում ծանոթանալ Սյունիքի ձեռնարկատերերի հետ և հասկանալ նրանց խնդիրները, հասկանալ տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային հնարավորությունները»։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր