Ներքին 11 ամիս առաջ - 10:46 07-11-2025

Հայաստանի բնակչությունը Հայաստանում վարձով է ապրում․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մենք չենք տերը մեր երկրի:
Հայաստանում և ոչ մի ոլորտ Հայաստանից չի ղեկավարվում և դա արդեն փաստ է: Քաղաքականություն, տնտեսություն, լոգիստիկա, կրթություն, առողջապահություն, էկոլոգիա, գիտություն և այսպես շարունակ: Ոչ մի ոլորտ տեղական կուրացիայի ներքո չէ:

Եթե Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը Հայաստանում որոշվեր, ապա ընդդիմությունը, հերթական ընտրություն-շոուին պատրաստվելու փոխարեն, շատ վաղուց սահմանադրական ճգնաժամ կստեղծեր, պետության նախկին ղեկավարները ճակատագրական բացահայտումներ կհրապարակեին: Եթե Հայաստանում ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու անգամ նշույլներ լինեին, ապա Հայաստանը վաղուց ապաշրջափակված կլիներ և կախված չէր լինի Ալիևի կամ Էրդողանի քմահաճույքից:

Հայաստանի կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, շրջակա միջավայրն այլևս ուղիղ փոխկապակցված են օտարերկրյա ներդրումների և դրամաշնորհների հետ:

Հայ ազգը (եթե կարելի է այդպես անվանել) աստիճանաբար վերածվեց ժողովրդի, այնուհետև` բնակչության: Դե, իսկ բնակչությունը ոչ միշտ է երկրի տերը: Այս իմաստով, հաշվի առնելով բնակչության իրավունքների զանգվածային խախտումները և վերջինիս հանդեպ օրեցօր սաստկացող ֆինանսական տեռորը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բնակչությունը Հայաստանում վարձով է ապրում:

Սինգապուր, Հարավային Կորեա, Իռլանդիա, Վիետնամ, Ռուանդա: 1960-80-ականներին այդ պետությունները շատ աղքատ էին, պատերազմներից ավերված, զանգվածային արտագաղթով: Սակայն վերջիններիս հաջողվեց բարեփոխումներ իրականացնել: Բոլորի դեպքում կարևոր դեր խաղաց հստակ արտաքին քաղաքական վեկտորի ընտրությունը: Մնացածն` ածանցյալ էր:

Ցավոք, Հայաստանը բացառում է Սինգապուրի, Ռուանդայի, առավելևս` Իռլանդիայի, ուղին: Նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները «հմայվել են» Վենեսուելայով, Բելառուսով, Հյուսիսային Կորեայով և, միգուցե` Տաջիկստանով:

Կարելի՞ է փոխել իրավիճակը: Իհարկե` միայն արմատային իշխանափոխությամբ:
Իսկ, ե՞րբ:
Միայն այն ժամանակ, երբ Հայաստանում վարձով ապրող բնակչությունը (գոնե` զգալի մասը) վերածվի ժողովրդի, այնուհետև` ազգի:
Որտեղի՞ց սկսել:
Իհարկե` ... մանկապարտեզից:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր