Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 17:46 06-11-2025

Այլևս սա հանդուրժել չի կարելի․ Բագրատ Սրբազանը հերքեց քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը

«Ես պաշտոնապես ասում եմ, հարգելի դատարան, եթե կա նման արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ իմ կամ այստեղ գտնվողներից որևէ մեկի ձեռքով, ես պատրաստ եմ այս դատարանում առանց քննության, առանց ապացույցի կրել ծայրագույն պատիժ։ Սա ասում եմ որպես մարդ, որն իր ասելիքի պատասխանատվության գիտակցումն ունի»,-դատարանում հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա մինչ այդ հիշեցրեց, երեկ ՔԿ ղեկավարը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ իբր Բագրատ Սրբազանի ձեռքով կա գրված ահաբեկչության պլանավորում։

Նրա խոսքով, եթե չկա նման բան, ապա ՔԿ նախագահը պետք է պաշտոնազրկվի ու դատապարտվի զրպարտության համար օրենքով սահմանված կարգով։

«Անտրտունջ կալանքի մեջ ենք։ Բաց է տեսակցությունը, թե՝ փակ բացարձակ հետաքրքիր չի եղել, անկեղծ՝ չի նեղացրել ինձ ոչ մի ձևով, որովհետև գիտեմ՝ ինչի համար է, բայց այլևս անհանդուրժելի է այդ լրջագույն ամբիոնը դարձնել ուղղակի քարոզչամիջոց՝ Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից մարդկանց արատավորելու, առանց դատական որևէ գործընթացի, փաստական ապացույցի ներկայացման։ Այդ հայտարարությունը այլևս անհանդուրժելի է։ Նա պետք է պատասխան տա դրա համար։ Ասել է նման բան, ուրեմն, պետք է պատասխան տա։ Մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի»։

Ձեզ գուցե հետաքրքրի