Ներքին 11 ամիս առաջ - 23:25 05-11-2025

Ադրբեջանի տարածքով եկող 1000-ական տոննա ռուսական և ղազախական ցորենը մասնավորն է գնել, սա պետական գնում չէ. Պապոյան

Բանական միտք չէ այն, որ եթե մեր երկրի սահմանները բացում ենք, ապա կախման մեջ ենք ընկնում Ադրբեջանից:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին:

«Եթե էդքան լավ բան է փակ սահմանը, կներեք, եկեք էն երկու սահմանն էլ փակենք: Սա աբսուրդ է: Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էին, որպեսզի Հայաստանը տնտեսապես չզարգանար, որպեսզի իրենք կարողանային իրենց խնդիրները լուծել: Սա մեր դիվերսիֆիկացիայի և քաղաքականության, և ռազմավարության հետ է կապված: Մենք հիմա ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք ոչ թե, այսպես ասած, աշխարհից պետք է կախված լինենք մեկ հաստ պարանով, այլ պայմանական, ավելի բարակ 100 պարանից»,- ասաց նախարարը:

Ըստ Պապոյանի՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ճամփա ընկած հացահատիկն առաջին ծիծեռնակն է:

«1,000 տոննա ռուսական և 1,000 տոննա ղազախական ցորենը մասնավորն է գնել: Սա պետական գնում չէ: Մասնավորը գումարը փոխանցել է Ռուսաստան և Ղազախստան, էնտեղ բարձել են իր ցորենը և այն հասնում է Հայաստան»,- ասաց Պապոյանը:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
23:30 Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր