Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 23:12 04-11-2025

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելական «Hayom» թերթում վերլուծական հոդված է հրապարակվել Աֆրիկա մայրցամաքում Թուրքիայի արագ վերելքի ու Կարմիր ծովի երկայնքով աճող ազդեցության վերաբերյալ։

Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի և Սոմալիի անվտանգության ոլորտում կնքված պայմանագիրն արմատապես փոխելու է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Համաձայնագիրը ներառում է տարածաշրջանում «տիեզերական և հրթիռային օբյեկտի» ստեղծում, ինչը նշանակում է նոր ռազմավարական հավասարում Իսրայելի համար։ Ըստ մասնագետի՝ Իսրայելի մրցակիցներն արագորեն մեծացնում են իրենց ազդեցությունն Աֆրիկայում, ուստի Իսրայելն այլևս չի կարող իրեն թույլ տալ դուրս մնալ լուսանցքից:

Թուրքիան աֆրիկյան Էրիթրեա երկրում փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին: Հոդվածի հեղինակը մատնանշում է, որ Անկարայի քայլերն Աֆրիկայում ցույց են տալիս վերափոխումներ ոչ միայն տնտեսական, այլև ռազմական և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները