Ներքին 10 ամիս առաջ - 10:47 04-11-2025

Փաշինյանը հայտարարում է իր առաջադրման մասին նույն օրը, երբ Ալիևը ՀՀ-ն հայտարարեց «պատմական Ադրբեջան»

Վալենսիայի ինքնավար համայնքի ղեկավար Կառլոս Մասոնը հրաժարական տվեց՝ մեկ տարի անց այն աղետից, որը խլեց 229 մարդու կյանք և ճանաչվեց որպես վերջին տասնամյակների ամենաողբերգական բնական աղետն Իսպանիայում։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նա չփորձեց արդարանալ, չփորձեց մեղավորներ փնտրել իր շուրջը։

Նա պարզապես հայտարարեց․

«Գիտեմ, որ սխալներ եմ թույլ տվել։ Ընդունում եմ դրանք և ապրելու եմ այդ գիտակցությամբ իմ ողջ կյանքում»։

Այս մի նախադասությունը բավարար է՝ ցույց տալու համար, որ եվրոպական քաղաքական մշակույթում ժողովրդավարությունը միայն ընտրական համակարգ չէ, այլ՝ բարոյական ինստիտուտ, որի հիմքում քաղաքական պատասխանատվությունն է։

Իսկ Հայաստանում քաղաքական պատասխանատվությունը վերածվել է ձևականության։

2020-ին Փաշինյանի ղեկավարությամբ երկիրը ներքաշվեց արյունալի պատերազմի մեջ՝ հազարավոր զոհերով և պետականության համար ճակատագրական կորուստներով։

2021-ին Փաշինյանը ոչ թե հեռացավ, այլ վերարտադրեց սեփական իշխանությունը, և հաջորդ հինգ տարիներին ամբողջությամբ տապալեց իր խոստումներն ու պետական կառավարման հիմքերը։

Այժմ՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ, Փաշինյանը կրկին հայտարարում է իր առաջադրման մասին՝ ֆեյսբուքի մեկ բառով․

«Առաջադրվեցի»։

Նույն օրը, երբ Իլհամ Ալիևը Հայաստանը հայտարարեց «պատմական Ադրբեջան»՝ բացահայտ առաջ մղելով ժողովրդագրական էքսպանսիայի գաղափարը։

Երկու առաջնորդների վարքագծային կոնտրաստ:

Իսպանիայում՝ պատասխանատվություն և հրաժարական, Հայաստանում՝ պարտություն և վերարտադրություն:

Մասոնը հեռացավ՝ ընդունելով իր սխալները։

Փաշինյանը մնաց՝ արդարացնելով սեփական ձախողումները։

Եվրոպայում պաշտոնյան հեռանում է անգամ բնական աղետի անարդյունավետ կառավարման համար, Հայաստանում՝ անգամ պետական աղետի պայմաններում, իշխանությունը շարունակում է վերարտադրել ինքն իրեն։

Ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե քվեաթերթիկից, այլ՝ քաղաքական պատասխանատվության գիտակցումից։

Երբ վերջինը բացակայում է, առաջինը դառնում է ձևականություն, իսկ պետությունը՝ կառավարման պատրանք»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում