Մամուլ 11 ամիս առաջ - 08:54 04-11-2025

Ովքեր են ընդգրկված նախընտրական շտաբում․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Վերջերս ՔՊ վարչությունը հայտարարեց, որ 2026 թ. ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քարոզչական պատասխանատուն կլինի Վահագն Ալեքսանյանը։ Պարզվում է, շտաբի մյուս անդամներն էլ են Փաշինյանի վստահելիները՝ քիչ բացառությամբ։ Օրինակ, ֆինանսական հարցերով պատասխանատու է նշանակվել Փաշինյանների ընտանեկան «գանձապահ», «Հայկական ժամանակի» նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, մարզերի պատասխանատուն կլինի Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, որը նաեւ ի պաշտոնե մարզպետների «վերակացուն» է։ Եվ Երեւանի պատասխանատու է նշանակվել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի եւ Փաշինյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին նաեւ ՔՊ-ում են խոսում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք