Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 21:37 03-11-2025

Քամու հետևանքով տուժած Արթիկ համայնքի գյուղերի բնակիչներին տրվել է փոխհատուցում

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` ուժեղ քամու հետևանքով տուժած Արթիկ համայնքի գյուղերի բնակիչներին տրվել է փոխհատուցում, որին մարդիկ սպասում էին մի քանի ամիս։

«Կրած վնասի չափերն ուսումնասիրելու, գույքագրելու, տեսալուսանկարելու համար Արթիկ համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել է պատասխանատու հանձնաժողով, համայնքի ղեկավարի տեղակալ` Վարդան Մակեյանի գլխավորությամբ։ Պատասխանատու հանձնաժողովը Շիրակի մարզպետի աշխատակազամի պատասխանատուների հետ շրջայցեր են կատարել Արթիկ համայնքում և համայնքի 23 գյուղերում։ Ուսումնասիրվել են կրած վնասի չափերը, ուսումնասիրությունների արդյունքները փոխանցվել են Շիրակի մարզպետի աշխատակազմին, որն էլ իր հերթին այդ ուսումնասիրությունների արդյունքները փոխանցել է կառավարությանը»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Արթիկի համայնքապետի ղեկավար Անան Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանը։

Պետոյանի փոխանցմամբ` Արթիկի համայնքապետարանը վնասված տանիքները բաժանել է 2 մասի` բազմաբնակարան շենքերի տանիքներ և անհատական բնակելի տների տանիքներ։

«Բազմաբնակարան շենքերի տանիքները Արթիկի համայնքապետարանը վերանորոգել է սեփական միջոցներով` օրենքով նախատեսված կարգով հայտարարել է մրցույթ և մրցույթի արդյունքում շահած կազմակերպությունը կատարել է վերանորոգման աշխատանքները։ Դրանից հետո, կառավարության կողմից վնասները փոխհատուցվել են և նշված գումարը փոխանցվել է Արթիկի համայնքապետարանին։ Բնակելի տների տվյալները փոխանցվել են Շիրակի մարզպետի աշխատակազմ և այնտեղից էլ արդեն հաստատված ցուցակները փոխանցել են կառավարությանը։ ՀՀ կառավարությունը շահառուների գումարները փոխանցել է Շիրակի մարզպետի աշխատակազմին, իսկ մարզպետի աշխատակազմից արդեն կատարվել են բաշխումները, գումարները փոխանցվել են բնակիչների անուններով բացված անհատական հաշիվներին»,- նշեց Սևակ Պետոյանը։

Պեմզաշեն գյուղի բնակիչ Սևակ Ոսկանյանը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց, որ ստացել է կրած վնասի փոխհատուցումը։

«Քամին իմ գոմի կրիշն էր տարել, եկան, նկարեցին գումարը տվեցին, կրիշս կապեցինք։ Ես դասատու մարդ եմ, մենակով չէի կարողանա տակից դուրս գալ»,- ասում է Պեմզաշենի բնակիչը։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Շիրակի մարզում տեղացած հորոդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ էր հասցրել մարզի գյուղական բնակավայրերին։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան