Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 21:15 03-11-2025

Թալինի համայնքապետարանը, առանց Արագածոտնի թեմի հետ խորհրդակցելու, ապամոնտաժման աշխատանքներ է սկսել եկեղեցու բակում

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել.

Թալինի համայնքապետարանն, առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում։

Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին:

Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը: