Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 18:21 03-11-2025

Փլուզում Վանաձորում. փրկարարները փլատակներից դի են դուրս բերել

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում փլուզում է տեղի ունեցել, փլատակներում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Փլուզումը տեղի է ունեցել Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում։

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 15։56-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

«Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել»,– ասված է հաղորդագրությունում։

Աշխատանքներում ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա։