Ներքին 8 ամիս առաջ - 20:05 02-11-2025

Ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի․ 6-ին տեղափոխում են Երևան

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից