Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 21:30 01-11-2025

Ինձ զրպարտելով՝ Սարիկ Մինասյանն իր անցյալն էր սրբագրում. ՀՀԿ Գյումրիի շրջանային խորհրդի ղեկավար

Դեռ ամիսներ առաջ մամուլում տարածվեց տեղեկություն, որ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ և հեռացվել է կուսակցությունից։ Այս տեղեկությունը հայտնել էր ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը՝ Aravot.am-ին տված հարցազրույցում։ Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջերով պարբերաբար հերքում էր տեղեկությունը։

Գյումրիի ՀՀԿ խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանն էլ անդրադառնալով Սարիկ Մինասյանի հերքումներին` առաջարկել է, որ դիմի դատարան, որովհետև ողջ ու առողջ է Մինասյանից դիմում ստացած մարդը։

Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի հայց ներկայացրեց դատարան։ Մինասյանը պահանջում էր, որպեսզի Արտյոմ Ղուկասյանը զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքի։

Նշենք, որ դատարանը նշանակել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն, սակայն Սարիկ Մինասյանը դիմում է ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ 2012-2022թթ. ժամանակահատվածում կատարված ստորագրության նմուշ պարունակող փաստաթուղթ իր մոտ չի պահպանվել։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Գյումրիի ՀՀԿ խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանի հետ։

«Մենք իր նախորդ անձնագիրն ենք հանել, որին ի պատասխան ինքն էլ էր անձնագիր հրապարակել, որի ստորագրությունը չէր համընկնում մեզ մոտ գրված դիմումի ստորագրության հետ։ Իսկ մեր հրապարակած անձնագրի ստորագրությունը լրիվ համընկնում է մեր մոտ եղած դիմումի ստորագրության հետ։ Մենք էդ նյութերը ներկայացրել ենք դատարան և դատարանը իրենից պահանջել է նախկինում ունեցած փաստաթղթերը հրապարակի, որտեղ կա իր ստորագրությունը։ Ինքն էլ մերժել է, դատարանը 7 օր ժամանակ է տվել, որպեսզի իր մոտ եղած փաստաթղթերից ներկայացնի փորձաքննության»,- հայտնեց Արտյոմ Ղուկասյանը։

Գյումրիի ՀՀԿ խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանն ասում է` Սարիկ Մինասյանը ընդամենը փորձում է սրբագրել իր քաղաքական անցյալը։

«Ինձ զրպարտելով՝ Սարիկ Մինասյանն իր անցյալն էր սրբագրում։ Ամենայն անկեղծությամբ այս ամենի իմաստը չեմ հասկանում, որովհետև նախկինում շատերն են եղել հանրապետական։ Մարդիկ կան, որ շատ լավ հիշում են, անկախ այն բանից, որ իքն մոռացել է, որ եղել է հանրապետական»,- եզրափակում է Ղուկասյանը։

Oragir.News-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ նաև Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանից, բայց Մինասյանը մեր հետախոսազանգերն անպատասխան թողեց։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա