Ներքին 11 ամիս առաջ - 19:08 01-11-2025

Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց, նա անհապաղ պետք է ազատ արձակվի

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբը դիմել է գլխավոր դատախազին և մարդու իրավունքների պաշտպանին.

«2025 թվականի հոկտեմբերի 21-ից թիվ 62305025 քրեական վարույթի շրջանակներում քննչական մարմնի միջնորդության հիման վրա, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացվել էր որոշում՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառելու խափանման միջոց կալանք։

Այնուհետև, հենց նույն վարույթի շրջանակներում, նույն մարմնի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խմբի ղեկավարը կայացրել է նոր որոշում, որով պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում, և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք։

Նշված որոշումն ընդունվել է 2025 թվականի հոկտեմբերի 21-ին և նույն օրը հաստատվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Գորիկ Հովակիմյանի կողմից։

Այնուամենայնիվ, որոշումը պաշտպանական կողմին տրամադրվել է միայն ութ օր անց, ինչն ինքնին խախտում է պաշտպանական իրավունքի իրացման երաշխիքները և փաստացի հետաձգել է պարոն Ղուկասյանի ազատ արձակման գործընթացը։

Նշված հանգամանքներից բխում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ից սկսած, այսինքն՝ նոր այլընտրանքային խափանման միջոցի ընտրության պահից, պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դադարել է ունենալ իրավական ուժ և հիմք։

Քննչական մարմնի նոր որոշմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել է կալանքը, և այդ պահից սկսած՝ կալանքի մեջ պահելը հանդիսանում է անհիմն և ապօրինի ազատազրկում։

Այսինքն, արդեն շուրջ 12 օր է, ինչ պարոն Ղուկասյանը փաստացի գտնվում է ազատությունից զրկված վիճակում՝ առանց որևէ գործող դատական կամ իրավական ակտի, որը կնախատեսեր այդ սահմանափակման օրինականությունը։

Պարոն Ղուկասյանի պաշտպանական խումբը վերոնշյալ որոշման մասին տեղեկանալուց անմիջապես հետո դիմել է ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին, ինչպես նաև այլ իրավասու մարմինների՝ մատնանշելով այս անօրինականությունը։

Ստեղծված իրավիճակը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության անունից գործող որոշ պաշտոնատար անձինք կամ չեն տիրապետում քրեադատավարական նորմերին և իրավական պետության սկզբունքներին կամ դիտավորությամբ խեղաթյուրում են արդարադատության բուն էությունը՝ չարաշահելով իրենց իշխանությունը և ոտնահարելով անձի հիմնարար իրավունքները։

Հարգելի տիկնայք,

Եթե չեք տիրապետում քրեադատավարական կարգավորումներին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների, կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը անբավարար է` անհնար է։

Մինչդեռ պարոն Վարդան Ղուկասյանի պարագայում, 2025 թվականի հոկտեմբերի 21-ից առկա է օրինական ուժ ունեցող որոշում, որով նրա նկատմամբ ընտրվել է այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք, ինչը բացառում է կալանքի հետագա կիրառման իրավաչափությունը»։

Հետևաբար, պարոն Ղուկասյանի կալանքի շարունակական պահպանումը հակասում է ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև մարդու հիմնարար իրավունքներին և իրավական պետության սկզբունքներին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել պարոն Վարդան Ղուկասյանի ապօրինի կալանքը և անմիջապես ապահովել նրա ազատ արձակումը»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել