Ներքին 11 ամիս առաջ - 18:48 01-11-2025

Հայաստանի հանրակրթական 3 դպրոցում այս տարի իրականացվում է ադրբեջաներենի ուսուցում

Հայաստանում 2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներենի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում: Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Լրատվամիջոցը հանրակրթական դպրոցներում ադրբեջաներեն լեզի ուսուցման վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն։ Պետական գերատեսչության պատասխանում նշված է.

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարումից։ Կառավարության ծրագրի կրթություն ոլորտի միջոցառումներով նախատեսվում է զարգացնել օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանային լեզուների ուսուցումը:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի 6-րդ նպատակի 6.3՝ «Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կազմակերպում» միջոցառման կատարման նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը։

Հանրակրթության պետական չափորոշչի պահանջ է, որ միջնակարգ կրթության ավարտին շրջանավարտը պետք է առնվազն երկու օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ՝ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստեր, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, տարբեր թեմաների շուրջ հիմնական միտքը կարողանա կառուցել և գրավոր շարադրել:

Տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է 2022-2023 ուսումնական տարվանից՝ որպես երրորդ օտար լեզու կամ առարկայական խմբակ: Ներկայում ՀՀ տարբեր հանրակրթական ուսումնական հաստատություններում ծրագրի շրջանակում իրականացվում է ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն և վրացերեն լեզուների ուսումնասիրություն: Ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կարող է կազմակերպվել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, իսկ պարսկերենի և վրացերենի ուսուցումը՝ 5-րդ դասարանից սկսած:

2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներեն լեզվի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում: Ծրագրի ներդրումը չի կրում պարտադիր բնույթ․ համապատասխան մասնագետ ունենալու դեպքում ուսումնական հաստատություններն ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված ծրագրերով կազմակերպելու հարցում, և կոնկրետ ընտրված դպրոցների ցանկ առկա չէ:

Հավելենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորմանը ներկայացվող պահանջները, որոնց պետք է բավարարի նաև տարածաշրջանային լեզվի ուսուցում իրականացնող անձը՝ ներկայացնելով նաև լեզվի իմացությունը հավաստող տեղեկատվություն»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան