Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 17:15 01-11-2025

Տիկտոկի հերթական թրենդը հասավ Երևան․ կախվում են խաչմերուկների ցուցանակներից

Համացանցում տարածվում են նյութեր (հոլովակներ) տարբեր օգտատերերի կողմից, որտեղ նրանք պարում են կախված խաչմերուկներում տեղադրված ուղեցույցներից՝ վնասելով քաղաքային գույքը։

Իրականում այս տենդենցը գալիս է համաշխարհային տիկտոկից, թրենդը կոչվում է “Maui Wowie”՝ ըստ Kid Cudi-ի համանուն երգի։

Թրենդի ժամանակ օգտատերերը սովորաբար ցույց են տալիս ինչ-որ բան, որ նրանց «դարձնում է երեխայի պես ուրախ» կամ ինչ-որ պահ, երբ իրենք կամ կենդանին իրենց պահում են ուրախ, ազատ։

Թրենդը տարածվել է այն բանից հետո, երբ մի քանի օգտատերեր հրապարակեցին հոլովակներ, որտեղ մարդիկ կամ կենդանիները կախված են ճոպաններից, ցատկում են, կամ ուրախությամբ «խաղում» են՝ համապատասխանելով երգի ռիթմի հետ։ Այդ տեսանյութերը տարածվեցին, և “Maui Wowie”-ն սկսեց ասոցացվել մանկական պարզ ուրախության, ազատության և թեթևության մթնոլորտի հետ։

“Maui Wowie”-ն Kid Cudi-ի վաղ շրջանի երգ է (2008թ.), որը գովերգում է հանգիստ, արևոտ տրամադրությունը և առօրյայից տարբերվելը։

Հայաստանում թրենդը ևս տարածվել է, հայ տիկտոկերները նկարում են հոլովակները՝ վնասելով քաղաքային գույքը։



Oragir.news-ը փորձեց պարզել, թե արդյոք քաղաքապետարանում քայլեր չեն ձեռնարկվում քաղաքային գույքը պահպանելու ուղղությամբ։

Այս մասին Oragir.news-ին քաղաքապետարանից պատասխանեցին․ «Համացանցում տարածվում են նյութեր (հոլովակներ) տարբեր օգտատերերի կողմից, որտեղ վնասվում է քաղաքային գույքը՝ մասնավորապես խաչմերուկներում տեղադրված ուղեցույցները: Երևանի քաղաքապետարանը հորդորում է զերծ մնալ անպատասխանատու նման վարքագիծ դրսևորելուց:
Քաղաքային գույքը բոլորինս է և դրանց հանդեպ խնամքն ու հոգատար վերաբերմունքը կարևոր նշանակություն ունեն քաղաքի արտաքին տեսքի, հարմարավետության ու անվտանգության ապահովման համար: Նման վարքագիծը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության»։

Տեսանյութերը՝ կից:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է