Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 10:25 01-11-2025

Opel-ը Եղվարդ-Զովունի ճանապարհին կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. քույր ու եղբայր հոսպիտալացվել են

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ - Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արփի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով մի քանի գազախողովակներ ու գազախողովակների հենասյուներ կոտրվել են։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի ծառայողները։

Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև կվերականգնվի վթարը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներ քույր ու եղբայր են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ