Ներքին Հարցում Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 31-10-2025

Կարգալույծ քահանան պղծում ա մեր եկեղեցին․ նա պատարագ մատուցելու իրավունք չունի․ հարցում

Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ քահանա Ասատրյան) հրաժարվում է հեռանալ Հովհաննավանքից և շարունակում է ծեսեր կատարել։

Նախորդ կիրակի Հովհաննավանքում Ստեփան Ասատյանը մատուցեց «պատարագ», որին մասնակցեց Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս կիրակի ևս մասնակցելու է Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ կարգալույծ արված քահանան չի հեռանում Հովհաննավանքից և շարունակում է ծեսեր կատարել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ կարգալույծ արված քահանան իրավունք չունի պատարագ մատուցելու, որոշներն էլ ասացին, որ ոչ մեկի քայլն էլ բարոյական չէ։

«Իհարկե անբորոյականություն է դա,նրան պետք է հեռացել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ մատուցելու։ «Կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ անի, նա պղծում է մեր եկեղեցին։ Իշխանությունը չի կարող քրիստոնյա լինել, քանի որ թուրքի շահն է պահում»,- նշեց նա։

«Բնականաբար ոչ, մենք քրիստոնյա ազգ ենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին