Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 23:11 30-10-2025

Երևանում բախվել են BMW-ն, Hongqi-ն և Hyundai Sonata-ն. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի հարևանությամբ, բախվել են «BMW», «Hongqi» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում