copy image url
Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 16:42 30-10-2025

Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում և կից տեսանյութ հրապարակել:

Հիշեցնենք՝ վարչապետը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը:

Փաշինյանը Ելիսեյան պալատում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների տրված ընթրիքին: