Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 16:07 30-10-2025

Մենք նոր աղանդի ձևավորման ականատես ենք․ եթե եկեղեցում ծափահարում են, էլ ոչնչի վրա պետք չէ զարմանալ․ փաստաբան

Մենք նոր աղանդի ձևավորման ականատես ենք․ այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցումմ ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին։

Անդրադառնալով բերանը փակած քաղաքացուն եկեղեցուց դուրս հանելուն, փաստաբանն ասաց․ «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, բազմիցս, բազմիցս փորձել ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ում խոսքի ազատության նկատմամբ օր օրի ոտնձգություններ են իրականացվում: Դա ցայտուն օրինակն է, թե ինչպես է ներկայիս վարչախումբը, ինչպես է իրավապահ համակարգը վերաբերվում խոսքի ազատությանը: Մենք տեսնում ենք, որ սպան կարող է իրեն թույլ տալ անձին եկեղեցից բռնդել, բերանը փակել, բռնություն կարելի է ասել գործադրելով դուրս հանել ու զարմանալի չի այլևս, եթե եկեղեցում ծափահարում են, դրանից հետո էլ ոչնչի շուրջ պետք չէ զարմանալ»։

Դիտարկմանը, որ երեկ Եվրոպական խորհրդի պատգամավորներից մեկը նշել էր, որ պետք է Հայաստանում զգույշ լինեն, քանի որ խոսքի ազատություն կա և խոսքի ազատության համար մարդուն ձերբակալելու պարագայում իրենք գիտեն՝ ինչ պետք է անեն, Հարությունյանը ասաց․

«Ցավոք սրտի, իջազգային հանրությունը հիմնականում Հայաստանի հետ կապված երկակի ստանդարտներով է առաջնորդվում վերջին տարիներին, որովհետև եթե նախկինում մինչև 18 թվականը չնչին զանցանքի դեպքում անգամ մենք հիշում ենք չէ ինչ աղմուկ էր բարձրացվում կառույցների կողմից, միջազգային դեսպանների կողմից հավատարմագրված Հայաստանում, այնուհետև վերջին տարիներին 20 թվականից հետո բռնություններ, ապօրինություններ, ձերբակալություններ, կարմավորումներ, որևէ արձագանք մենք չենք տեսնում։ Մենք չենք տեսել արձագանք, երբ որ հունիսի 12-ին խաղաղ բնակչության նկատմամբ հատուկ միջոցներ էին կիրառում, որը նախատեսված է ահաբեկիչների դեմ պայքարի ժամանակ, այդ ամենի ժամանակ մենք լռություն ենք միայն տեսել։ Հիմա փոքրիկ, էպիզոդիկ ինչ-որ խոսքերը ես չեմ կարծում, որ լուրջ ազդեցություն է գործելու ներկայիս վարչախմբի վրա, որովհետև փորձը ցույց տվեց, որ միջազգային կառույցները, միջազգային հանրությունը առաջնորդվում են սեփական շահով և մարդու իրավունքները արտահանելով Հայաստան, ոչ թե պաշտպանելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, այլ ժողովրդավարությունը արտահանելով իրենց պատկերացմամբ, իրենք փորձեցին իրենց երկրների շահերը իրականացնել ներկայիս վարչախմբի միջոցով և դրա համար էլ հիմնականում շատ-շատ են աղմկալի դեպքերում իրենք լռում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը