Ներքին 8 ամիս առաջ - 12:35 30-10-2025

Ինչու է 6-րդ դասարանի երեխան մանրամասն ուսումնասիրում հնդկական հեքիաթներ և առասպելներ․ մի՞թե մեր ժառանգությունն այդքան աղքատ է

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի տիկին Անդրեասյան,
Կուզենայի հասկանալ՝ ինչու է 6-րդ դասարանի երեխան «Իմ հայրենիքը» առարկայի շրջանակում մանրամասն ուսումնասիրում հնդկական հեքիաթներ, հնդկական աստվածների պատմություններ և առասպելներ։
Ավելին՝ գրքում ուղղագրական անթույլատրելի սխալներ կան․ օրինակ՝ դ հոդի փոխարեն օգտագործված է տ («միտքտ»), բացակայում են գծիկներ (կռիվ կռիվ), և այս ամենը ներկայացվում է որպես ուսումնական նյութ։
Անկեղծ ասած՝ դժվար է հավատալ, որ այս գրքերը մասնագետների կողմից են կազմված։ Ինչպե՞ս կարելի է հայրենասիրություն և լեզվամտածողություն ձևավորել երեխաների մոտ այնպիսի նյութերով, որտեղ խեղաթյուրված է և՛ լեզուն, և՛ բովանդակության էությունը։

Միթե մեր մշակույթը, գրականությունն ու ժողովրդական ժառանգությունը այնքան աղքատ են, որ պետք է մեր երեխաներին հնդկական աստվածների մասին պատմություններով սովորեցնենք սիրել իրենց հայրենիքը՞։
Խնդրում եմ Ձեզ բազմաթիվ ծնողների խնդրանքով` վերանայել գրքի բովանդակությունը։

Ապացույցները կտեղադրեմ մակնաբանությունում»։



Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ