copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 19:18 29-10-2025

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը արձագանքել է փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանավորման և քրեական հետապնդման մասին ՔԻՀԿ հաղորդագրությանը։

«Ես ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի նախնական կալանքից ազատ արձակումը, սակայն ես խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։

Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը»,-գրել է նա։