Ներքին 8 ամիս առաջ - 18:16 29-10-2025

Դավիթ Համբարձումյանին անհապաղ կալանավորելն առերևույթ քաղաքական որոշման տպավորություն է ստեղծում. «Միասնության թևեր»

Մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին անհապաղ կալանավորելն առերևույթ քաղաքական որոշման տպավորություն է ստեղծում։

Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» նախաձեռնությունը:

««Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն արձանագրում է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթները պահվում են այնքան ժամանակ մինչև քաղաքական պահանջ չառաջանա` հօգուստ ՔՊ-ի քարոզչության դրանք օգտագործելու նպատակով։ Մասնավորապես, Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019 թ.-ին, սակայն դատավճիռը հրապարակվեց 6 տարի անց միայն։

Իշխանությունները, անշուշտ, սա «պատահականություն» են համարում և որևէ կապ չեն տեսնում այն փաստերի հետ, որ Դավիթ Համբարձումյանը 2021թ-ին վստահ հաղթանակ էր տարել ՏԻՄ ընտրություններում, իսկ 2024 թ.-ից խորհրդարանական ընդդիմության կողմից առաջադրվել էր որպես նոր վարչապետի թեկնածու գործող վարչապետի իմփիչմենթի դեպքում։

Հիշենք, որ իշխանությունները քաղաքական-քրեական հետապնդումներ են իրականացրել նաև այլ ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ:

Պետք է փաստենք, որ քաղաքական, անգամ գաղափարական հակառակորդներից ամեն գնով ազատվելն այս իշխանությունների համար դարձել է սևեռուն միտք և օրինաչափ գործելակերպ։ ՔՊ կուսակցության դեպքում պետությունը ծառայեցվում է կուսակցության շահերին, իսկ քրեական հետապնդումն ու կալանքը մահակ են՝ քաղաքական հաշվեհարդարի համար։

Հատուկ արձանագրում ենք, որ օրենքի որևէ խախտում, առավել ևս որևէ հանցանք չի կարող անպատիժ մնալ, բայց քննությունն ու դատական պրոցեսները պետք է ընթանան այնպես, որ քաղաքական հետապնդման առերևույթ տպավորություն չստեղծեն անկախ դիտորդի մոտ»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով