Ներքին 11 ամիս առաջ - 17:10 29-10-2025

Սամվել Կարապետյանի գործը վերջին հանգրվանն էր, որը ԵՄ-ին ստիպեց չլռել. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ հատկապես Սամվել Կարապետյանի գործը ստիպեց Եվրոպական միության գործընկերներին արձագանքել.

«Սա այն վերջին հանգրվանն էր, երբ լռել հնարավոր չէր, որովհետև գործն այլևս իրավական գործընթաց չէր, այլ բացահայտ քաղաքական պատվեր»,- ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ Եվրամիության արձագանքը ցույց է տալիս լարվածությունը, երբ անդամակցության հավակնություն ունեցող երկրներում տեղի են ունենում եվրոպական արժեքներին հակասող երևույթներ. «Այս փուլում իշխանությունների վարքագծի վերաբերյալ արձագանքը, իմ գնահատմամբ, հիմնականում սիմվոլիկ է լինելու։ Ներքին քաղաքական լեգիտիմությունը նրանք փորձել են կոմպենսացնել արտաքին լեգալությամբ, ինչը թույլ է տալիս ներսում շարունակել գործողություններն՝ առանց զգալի փոփոխության»,- ընդգծեց Պողոսյանը։

Նա նաև հավելեց, որ Եվրոպական միության հայտարարություններում այսուհետ ավելի հաճախ կանդրադառնան Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին և քաղաքական հետապնդումների դատապարտմանը, սակայն զգալի փոփոխություն իշխանությունների վարքագծում այս պահին դեռ չի ակնկալվում։

Երեկ Նաչո Սանչես Ամորը՝ Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավորը, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցողը, խորը մտահոգություն է հայտնել, որ ՀՀ-ում մարդկանց են կալանավորում սոցիալական ցանցերում կարծիք արտահայտելու համար։

«Եթե մարդիկ դատապարտվում են միայն սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքների համար, սա անընդունելի է»,- ասել է նա՝ շեշտելով, որ ժողովրդավարական երկրում մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար։ Սանչես Ամորը նախազգուշացրել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին՝ հաշվի առնելով ԵՄ անդամակցության հավակնությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը