Ներքին 9 ամիս առաջ - 10:25 29-10-2025

Ընտրական տոտալ խախտումներ Վաղարշապատում՝ ՔՊ-ի կողմից

Փաստաբան Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

ՔՊ-ական իշխանությունն անդադար հայտարարում է, որ իրենք կազմակերպում են արդար և օրենքին համապատասխան ընտրություններ, սակայն իրականությունը լիովին այլ է: ՔՊ-ականների համար գոյությունի ունի ՔՊ-ական 《օրենք》 և ՔՊ-ական 《արդարություն》, որով էլ իրենք առաջնորդվում են` մոլորեցնելով հանրությանը և ճնշումներ բանեցնելով իրենց հակառակորդների նկատմամբ։

Այսպես` Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները մեկնարկել են հոկտեմբերի 22-ին, և արդեն քարոզարշավի առաջին իսկ օրվանից ՔՊ-ն անցել է ընտրական տոտալ խախտումների:

ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված են թույլատրելի տեղերը, որտեղ կարելի է քարոզչական պաստառ փակցնել:

Դրանք են`

1. համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա,

2. վճարովի գովազդային վահանակների վրա,

3. ընտրական շտաբների վրա,

4. բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա,

5. թեկնածուներին կամ քարոզչության անցկացման իրավունք ունեցող անձանց պատկանող կամ իրեն տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների վրա կամ դրանց ներսում, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում,

6. նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութեր միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից:

Ի՞նչ պատկեր է Վաղարշապատում: Ամեն քայլափոխի ՔՊ-ին կամ ՔՊ-ն ներկայացնող անձանց չպատկանող բազմաբնակարան շենքերի և շինությունների վրա, որտեղ չկան վճարովի կամ անվճար առանձնացված վահանակներ, արգելված վայրերում փակցված են Վաղարշապատում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները, որոնք, ըստ էության, վնասում են նաև բազմաբնակարան շենքերի արտաքին պատերը:

Արգելված վայրերում նիկոլական քարոզչական պաստառները Վաղարշապատում 1-ը չեն, 2-ը չեն, օրենքի չիմացության արդյունք չեն, այլ հստակ նպատակադրված վարչական ռեսուրսի կիրառմամբ ՀՀ ընտրական օրենսգքրի խախտումներ են` մի քանի տասնյակ դրվագներով: Կից ներկայացված են ընդամենը մի քանի դրվագներ ՔՊ-ական《արդարության》 շրջանակներում կազմակերպված նախընտրական քարոզչությունից:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին