Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 19:49 28-10-2025

Փաշինյանը Հայաստանի հաշվին Ռուսաստանին դուրս է բերում տարածաշրջանից

ՄԱԿ-ի հանձնաժողովը Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում մարդկության դեմ նոր հանցագործության համար։ Հոկտեմբերի 27-ին հրապարակված ՄԱԿ-ի Անկախ միջազգային հետաքննության հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ ռուսական ուժերը Ուկրաինայի առաջնագծին մոտ գտնվող շրջաններում անօդաչու թռչող սարքերով հետապնդել են խաղաղ բնակիչներին՝ նրանց վտարելով տներից։

Ինչո՞ւ Արցախի հարցում ՄԱԿ-ը ոչինչ չարեց, ոչ միայն չդատապարտեց, այլև թույլ տվեց, որ Արցախը դատարկվի։

Oragir.News-ն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանից։

«Արցախը տեր չուներ, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ով բանակցություններում Արցախը ներկայացնելու լիազորություն ուներ, ասում էր՝ Արցախն Ադրբեջան է։ Եթե Արցախը Ադրբեջան է, ապա Ադրբեջանի իշխանությունները Արցախի ժողովրդի դեմ հետևյալն են արել. նրանք ազատագրել են իրենց տարածքը անջատողականներից, որոնք զինված էին։ Դա պայմանավորված էր Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի անձնական դիրքորոշմամբ։ Ուրիշ ոչ մեկը, ոչ էլ մենք, Ադրբեջանից նեղանալու բան չունենք»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Փաշինյանի այդ դիրքորոշումը և ՄԱԿ-ի չեզոք պահվածքը պայմանավորված էր նրանով, որ ցանկանում էին՝ Արցախը դատարկվեր, խաղաղապահներն էլ դուրս գային տարածաշրջանից, քաղաքագետը դրական պատասախանեց․

«Միանշանակ։ Այո, եթե Արցախում չկա մարդ, ապա խաղաղապահները ո՞ւմ համար, կամ ինչի՞ համար պիտի առաքելություն իրականացնեն։ Էդ մարդը լուծում է մի շատ կոնկրետ աշխարհաքաղաքական խնդիր՝ Ռուսաստանին դուրս հանել Հարավային Կովկասից, եթե նույնիսկ դրա գինը Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը Թուրքիայի կազմում լինելն է։ Փաշինյանը պատրաստ է այդ գինը վճարել։ Դա ակնհայտ է»։

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ այս իշխանություններն ի սկզբանե շատ նպատակաուղղված տապալել են բանակցությունները, որից հետո տեղի ունեցան տավուշյան մարտերը: «Իրենք մեկ խնդիր են լուծում՝ թեկուզև Հայաստանի գնով, վնասեն Ռուսաստանին, ուրիշ ոչ մի բան»,-ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ Փաշինյանը 2000-ականներին Արցախն անվանում էր գրաված տարածք, նույն մտայնությամբ էլ՝ 2020 թվականի պատերազմը վարել է պարտության տանելու մտադրությամբ։

«Աշխարհում կա մեկ միջավայր, որտեղ ոչ միայն ըմբռնելի, ընդունելի, այլև խրախուսելի պիտի լինի այն, որ դուք հանձնել եք Արցախը։ Իսկ թուրքական աշխարհը, այսպես կոչված՝ գլոբալիստական շրջանակների էն մարմինն է, որով իրենք մոտ ապագայում պատրաստվում են պատերազմել Ռուսաստանի Դաշնության հետ»,- եզրափակեց Մաթևոսյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան