Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարան-ինստիտուտում իրականացվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։ Աշխատանքների առաջընթացին և կատարման որակին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիրի տարածք։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել որակի բարձր չափանիշներն ու աշխատանքների կատարման ժամկետները։