copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 23:04 27-10-2025

Սրբուհի Գալյանը քննարկել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորման գործընթացը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նոր մարմնի ստեղծման կարևորությունը, որը նպատակ ունի ապահովել տվյալների պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ ամրապնդումը։