Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:03 23-10-2025

Դավիթ Համբարձումյանի մեղադրական դատավճիռը և անհամաչափ խիստ պատիժը ակնհայտորեն ունեն քաղաքական դրդապատճառներ. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մասիսի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ թե՛ կայացված մեղադրական դատավճիռը, թե՛ կիրառված անհամաչափ խիստ պատիժը և թե՛ խափանման միջոցի փոփոխությունը (գրավից կալանք) ակնհայտորեն ունեն քաղաքական դրդապատճառներ։

Մասնավորապես, (1) խափանել Դավիթ Համբարձումյանի քաղաքական գործունեությունը (որպես իմպիչմենտի գործընթացի կարևոր դերակատար), (2) ժողովրդին զրկել իր ընտրած ընդդիմադիր համայնքապետից հերթական համայնքում։

«Ժողովրդավարության քրմերը» իհարկե լուռ կմնան, որովհետև, ինչպես ամեն օր վերահաստատվում է, նրանց հետաքրքրել է ոչ թե Հայաստանի ժողովրդավարացումը, այլ օկուպացիոն ռեժիմի հաստատումն ու հարատևումը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան