Ներքին 11 ամիս առաջ - 16:09 23-10-2025

Գյումրիում կրքերը չեն հանդարտվում․ ձերբակալված անչափահասները կմնան տնային կալանքի տակ

Oragir.News-ի տեղեկություններով` հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անչափահասների նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է 1 ամիս տնային կալանքը։

Անչափահասներից Էդուարդ Ղարաքեշիշյանի փաստաբանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ձերբակալված անչափահասներից մեկը` Էդուարդ Ղարաքեշիշյանը բարեկամական կապ ունի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` 33 ձերբակալված տղաներից մեկը Գյումրիի ոստիկանության բաժանմունքներից մեկում ոստիկանների կողմից ենթարկվել է խոշտանգման, ստանալով հարվածներ գլխի և մարմնի այլ հատվածներում։

Oragir.News-ի տեղեկություններով` մյուս ձերբակալվածները նույն հոդվածով են մեղադրվել և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս կալանքը։ Կալանավորվածները տեղափոխվել են Արթիկ ՔԿՀ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի