Ուղիղ եթեր
Ավելին 8 ամիս առաջ - 18:19 22-10-2025

Հայկական լավաշը և թուրքական սիմիթը՝ «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկում

Ամերիկյան «CNN» միջազգային լրատվականը հրապարակել է «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկը։ Ցանկում ներառված են ավանդական հացեր բազմաթիվ երկրներից՝ Մալայզիայից մինչև Վենեսուելա, Գերմանիայից մինչև Թուրքիա, Աֆղանստանից մինչև Հայաստան։

Լավագույն հացերի ցանկում ներառված է հայկական լավաշը։ Ներառված է նաև Թուրքիայում հայտնի սիմիթը, որը խրթխրթան օղակաձև հաց է՝ պատված քնջութի սերմերով։ Ցանկում տեղ են գտել նաև աֆղանական բոլանին, ֆրանսիական բագետը, իտալական չիաբատտան։

Նշվում է, որ հացը պարզապես սնունդ չէ, այն մշակույթի, պատմության և ինքնության արտացոլումն է։ Յուրաքանչյուր հաց պատմում է իր երկրի ու մարդկանց կենսակերպի մասին: Սննդի համար ճամփորդողները կարող են օգտագործել այս ցանկը որպես ոգեշնչում իրենց ճանապարհորդությունը ծրագրելիս:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում