copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 19:16 20-10-2025

Միրզոյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է եվրոպական ինտեգրացիայի հարցեր

Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխայցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության ակտիվացման միջոցով երկկողմ գործըկերության ընդլայման հնարավորություններին:

Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը մտքեր են փոխանակել եվրոպական ինտեգրացիայի հարցերի շուրջ՝ ընդգծելով առկա գործիքակազմի արդյունավետ իրացման գործում լավագույն փորձի փոխանակման պատրաստակամությունը: