Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 16:28 20-10-2025

Խանգարո՞ւմ ես․ կա´մ բռնության ես ենթարկվելու, կա´մ հայտնվելու ես ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ում իշխանությունը պետք է ճանապարհից դուրս բերի, չեզոքացնի, ոչնչացնի մի պիտակ կարում են, հոդվածն «օդից կախում» ու անցնում գործի:

Փաստաբան, քաղաքապետ, պատգամավոր կամ պարզապես այլ քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացի․ կարևոր չէ, խանգարո՞ւմ ես, ուրեմն կա´մ բռնության ես ենթարկվելու, կա´մ հայտնվելու ես ճաղերի հետևում (որոշ դեպքերում` երկուսը միասին):

Իսկ իշխանության տարբեր գործիչների, քարոզիչների սրտաճմլիկ ու «հանուն ինքնիշխանության» մասին գրառումներն արդեն տեխնիկայի կամ գեղարվեստական մասն են»:

Ձեզ գուցե հետաքրքրի