ԿԸՀ նիստում որոշվել է, թե Վաղարշապատի ընտրություններում քաղաքական որ ուժը որ թվի ներքո է հանդես գալու։ Վիճակահանությանը մասնակցելու հերթականությունն իրականացվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի անվանումների այբբենական հերթականությամբ։
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արման Ստեփանյանը իրենց թվի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանի խարդախությունների մասին է խոսել։
Նա նշեց, որ կա անհավասարություն։ Ամբողջ Վաղարշապատ քաղաքում կա ընդամենը 2 վահանակ, բայց իրենց տեղեկություններով՝ մեկ շաբաթ է՝ Վաղարշապատ և Խոյ համայնքի բոլոր բնակավայրերի հենասյուների վրա տեղադրվում են երկաթե ինստրուկցիաներ, որոնք նախատեսված են ՔՊ թեկնածուի գովազդների համար։
«Ամբողջ Վաղարշապատ համայնքում լինի երկու գովազդային վահանա՞կ բոլոր մասնակից ուժերի համար, իսկ իրենց համար բոլոր հենասյունների վրա հատուկ կառուցվում են։ Նրանք սկսել են իշխանական լծակներն օգտագործելով՝ կազմակերպել լավ գովազդային արշավ»,- ասել է Արման Ստեփանյանը։
Նա նաև նշեց, որ իրենց բոլոր դիմումները մերժվել են քաղաքապետարանի քողմից։
Մանրամասները տեսանյութում։