Ներքին 10 ամիս առաջ - 10:43 18-10-2025

Երևանի բուսաբանական այգում «Համերաշխության ծառուղի» է հիմնվել

025 թվականի հոկտեմբերի 15-ը դարձել է կենսունակ բնապահպանական գործընկերության վկայությունը Երևանի բուսաբանական այգում, որտեղ տեղի է ունեցել «Համերաշխության ծառուղի» խորհրդանշական հատվածի հիմնադրումը։ Միջոցառումը նվիրված է եղել Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության 80, ինչպես նաև Երևանի բուսաբանական այգու 90-ամյակներին։ Այս մասին հայտնել է էկոպարեկային ծառայությունը:

«Կառավարության, դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի կառույցների և տեղական բնապահպանական կազմակերպությունների, ինչպես նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները մեկտեղվեցին՝ ևս մեկ անգամ ընդգծելու կենսաբազմազանության պահպանության և անտառային տնտեսության կայուն զարգացման կարևորությունը։

Միջոցառման հանդիսավոր մասը բացեց ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, ապա ուղերձներով
ու ելույթներով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Շվեյցարիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Ուրսուլա Լյոբլին և այլոք։

Այսպիսով, բնության հանդեպ խորը հարգանքով և ապագա սերունդների առջև պատասխանատվության գիտակցումով տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ու միջազգային գործընկեր կառույցների պաշտոնյաներ միավորվեցին ծառատունկի խորհրդանշական արարողության շուրջ։ «Համերաշխության ծառուղի» տանող քայլերթի ընթացքում ակնառու էր, որ Հայաստանում բնապահպանության ոլորտի գերակա շահագրգիռ սուբյեկտներն ամենաբարձր մակարդակով մասնակցում են գործընթացին՝ ամրապնդելով միջազգային համագործակցությունը տեղական նվիրումով։

Արարողության գագաթնակետը դարձավ անձամբ մասնակիցների կողմից տնկիների տեղադրումը «Համերաշխության ծառուղու» հողում։ Էկոպարեկային ծառայության պետի տեղակալներ Մուրադ Նուրիջանյանն ու Արուսյակ Սիրադեղյանն իրենց ձեռքերով տնկեցին երկու ծառ՝ մեկ փշատերև և մեկ լայնատերև, ի նշան հավերժության և կյանքի շարունակականության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում