copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:45 17-10-2025

Քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի/փաստի առթիվ, ոչ թե անձի նկատմամբ. ՔԿ-ն՝ Վեհափառի մասին

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը անդրադարձել է լրատվամիջոցների հրապարակումներին, ըստ որոնց՝ Վեհափառի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Ինչպես արդեն մեկնաբանել եմ, համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի/փաստի առթիվ, ոչ թե ԱՆՁ-ի նկատմամբ: Անձի վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգրքում կա «հանրային քրեական հետապնդում» ձեւակերպումը:
Ֆեյսբուքյան հարթակում տարածվում է շատ մեղմ ասած՝ անգրագիտություն:
Խնդրում եմ, պաշտոնական մեկնաբանությունը սոցցանցերում չվերափոխել մանիպուլատիվ բնույթ կրող տեղեկատվության»,- գրել է նա: